Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Հայաստանում են

Հայաստան են մեկնել Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Տեղեկությունը տարածում են և տեղի և ռուսական մամուլը:

Ինչպես տեղեկացնում են մամուլում, Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ միասին Երևանում է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Հայկական մամուլի փոխանցմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարն արդեն հանդիպել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կողմերը բանակցությունների ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: