2008 թվականի օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցին է արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո և տեղեկատվության վարչությունը:
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշված է, որ «Ռուսաստանը հիշում է 11 տարի առաջ, օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրաարձությունները, երբ Սաակաշվիլու կառավարությունը կոպիտ խախտեց վրաց-օսական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման առնչությամբ առկա միջազգային պայմանագրերը և Հարավային Օսեթիայի դեմ սկսեց լայնամասշտաբ մարտական գործողություն»:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում նշված է, որ «գործողության ժամանակ վրացական ուժերը միմյանցից չէին տարբերում ռազմական օբյեկետները և բնակավայրերը»:
Հայտարարությունում նաև ասվում է, որ «վրացական ուժերը Ցխինվալիում բացել են մասսայական հրետանային կրակ, որի հետևանքով զոհվել է 48 զինվոր, վիրավորվել՝ 162-ը:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ «Հարավային Օսեթիայի վրա հարձակումը և Աբխազիայի նկատմամբ նմանատիպ գործողությունների պատրաստությունը, որը դարձել է այս ժողովրդի նկատմամբ Թբիլիսիի բազմամյա բռնի քաղաքականության գագաթնակետը, աբխազներին և օսերին այլ ընտրություն չի թողել, բացի նրանից, որ ապահովեին իրենց անվտանգությոնը, որպես անկախ պետություններ»:
Դրա հետ մեկտեղ, դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում նշված է, որ «Հարավային Օսեթիան և Աբխազիան կայացել են որպես ինքնիշխան պետություններ, քանի որ երկու հանրապետություններ էլ տիրապետում են պետականության համար անրաժեշտ բոլոր ատրիբուտներին: Այդ թվում են՝ օրենսդրական, գործադիր և իրավական իշխանության համակարգերը, որոնք աշխատում են արդյունավետ»:
«Ցավալի է, որ ոչ Վրաստանում, ոչ էլ՝ Արևմուտքում չկարողացան դասեր քաղել 2008 թվականի ողբերգական իրադարձություններից: Անցյալի բեռը հաղթահարելու և Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար փոխգործողությանն ուղղված ջանքի փոխարեն, պաշտոնական Թբիլիսին և նրա ակտիվ աջակից արևմտյան մայրաքաղաքները շարունակում են հակառուսական հիստերիայի բորբոքումը, զբաղված են տարածաշրջանի սպառազինմամբ և ՆԱՏՕ-ին Վրաստանի ներգրավմամբ»,- նշված է հայտարարությունում: