Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Ռովնո3i շրջանների վրա
Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Ռովնո3i շրջանների վրա։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը դարձել է Ռուսաստանի թիրախը։ Հարվածների արդյունքում առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ դա 67-ամյա կին էր։ Եվս չորս մարդ վիրավորվել է։ Նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչպես ասում է Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավարը, ռուսական բանակը քաղաքի վրա կրակ է բացել «Գրադեrից», «Սմերչից» և ծանր հրետանուց։
Ռուսական բանակի կողմից արձակված երկու հրթիռ այսօր ընկել է Խարկով քաղաքում։ Արդյունքում փլուզվել է մեկ վարչական շենք։ Քաղաքի քաղաքապետի խոսքով՝ այս փուլում տուժածներ չկան։
Ռովնոյի շրջանում ռուս զինվորականները թիրախավորել են Սառնի քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերի ու վիրավորների մասին դեռ տեղեկություն չունեն։