Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորականները մասնակցում են զորավարժություններին: Լրատվությունն այս մասին տարածում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային շրջանի մամլո ծառայությունը:
Երկկողմ տակտիկական զորավարժություններին մասնակցում է հազարից ավելի զինծառայող և 300 միավոր տեխնիկա, այդ թվում ավիակործանիչներ և անօդաչու սարքեր:
Զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:
Հեղինակ -
Edgar Barsegyan