Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 դեպք, մահացել է 30 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 դեպք, մահացել է 30 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 572 դեպք, ապաքինվել է 1 019 պացիենտ։ Միևնույն ժամանակ վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 30 հիվանդ, ևս երեք հիվանդի մահվան պատճառ են նշվում այլ հիվանդությունները։

Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 10 074 թեստ։ Նոյեմբերի 18-ի դրությամբ՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 331 914 դեպք, որից 298 953-ը՝ ապաքինվել է։

Համավարակի սկզբից, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 183 մարդ։ Եվս 1 397 վարակվածների մահվան պատճառ են համարվում այլ հիվանդությունները։