Ռուսաստանը Հայաստանում անց է կացնում զորավարժություններ
Ռուսաստանը Հայաստանում անց է կացնում զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորականները մասնակցում են զորավարժություններին: Լրատվությունն այս մասին տարածում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային շրջանի մամլո ծառայությունը:

Երկկողմ տակտիկական զորավարժություններին մասնակցում է հազարից ավելի զինծառայող և 300 միավոր տեխնիկա, այդ թվում ավիակործանիչներ և անօդաչու սարքեր:

Զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ: