Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, 14 հիվանդ մահացել է
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, 14 հիվանդ մահացել է

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 327 դեպք, ապաքինվել է 667 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում «Կովիդ 19»-ից մահացել է 14 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Դեկտեմբերի 5-ի դրությամբ, Հայաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 340 723 դեպք, որից 321 106-ը ապաքինվել է։