Ռուսաստանը հարևանների հետ տարածքային պահանջներ չունի. Ռուսաստանի նախագահի խոսնակ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Ռուսաստանը հարևանների հետ տարածքային պահանջներ չունի:
Այս հայտարարությունը Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը արել է այն բանից հետո, ինչ Ռուսաստանի նախագահը նախօրեին ռուսական մամուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ, շատ հանրապետություններ ստացել են հսկայական քանակությամբ ռուսական հողեր և ավանդական Ռուսաստանի պատմական տարածքներ:
Ըստ նրա, Խորհրդային Միությունից հեռանալուց հետո շատ երկրներ իրենց հետ տարել են ռուս ժողովրդի նվերները:
Դրա հետ մեկտեղ, Պուտինը չի նշել, թե որ երկի մասին է խոսքը: