Ռուսաստանը ցանկանում է, բաժանող գիծը դառնա հաստատված սահման և փորձում է անօրեն ձևով մասնատել Վրաստանը. Մեդլին Մուն
Ռուսաստանը ցանկանում է, բաժանող գիծը դառնա հաստատված սահման և փորձում է անօրեն ձևով մասնատել Վրաստանը. Մեդլին Մուն

Ռուսաստանը ցանկանում է, բաժանող գիծը դառնա հաստատված սահման և փորձում է անօրեն ձևով մասնատել Վրաստանը,- այս հայտարարությունը արել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մեդլին Մունը:

Ելույթ ունենալով Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, Մեդլին Մունը նշել է, որ Ռուսաստանը պարբերաբար առաջ է քաշում սահմանը և ուշադրություն չի դարձնում այն ​​բնակչությանը, որի ընտանիքները և ունեցվածքը բաժանված են:

«Մենք ունենք Վրաստանի և Ուկրաինայի կապակցությամբ արված հայտարարությունների և նրանց տարածքների անօրեն բռնազավթումը դատապարտելու հպարտ անցյալ: Սակայն դրանք պարզապես խոսքեր չեն, մենք միանշանակ ցույց ենք տվել մեր աջակցությունն ու համերաշխությունը: Մենք դա արեցինք 2017-ին ՝ Թբիլիսիում անցկացնելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, և դա կանենք նաև հաջորդ տարի, գարնանային նստաշրջանը անցկացնելով Կիևում:

«Այս տարի ես այցելել եմ ինչպես Թբիլիսի, այնպես էլ Կիև ՝ ցույց տալու մեր աջակցությունը իրենց եվրաատլանտյան ձգտումներին, քանզի անձամբ տեսնեի թե ինչպես են դիմադրում Վրաստանն ու ՈՒկրաինան Ռուսաստանի ագրեսիային:  Ուղիղ երկու շաբաթ առաջ ես գտնվում էին Հարավային Օսիայի շուրջ բարձրացված վարչական բաժանող գծի մոտ: Գիտեմ, որ ձեզանից շատերը նույն բանը արել են 2017 թվականին մեր նստաշրջանի ընթացքում: Այնպես որ, ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, թե ինչու եմ բարոյական պարտավորություն զգում օգտվել այդ հնարավորությունից և խոսել այն մասին, թե  ինչ տեսա և ինչ զգացի այնտեղ: Ռուսաստանը պարբերաբար առաջ է քաշում սահմանը և ուշադրություն չի դարձնում այն ​​բնակչությանը, որի ընտանիքները և ունեցվածքը բաժանված են: Ես զրուցել եմ տեղացիներից մեկի հետ, ով հիվանդ կնոջ հետ միասին, մնացել է փշալարերից այնկողմ և չի կարողանում հանդիպել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև մշակել սեփական հողը, որը փշալարերի մյուս կողմում է: Սա շատ հուզիչ էր և խոստացել էի խոսել դրա մասին, ոչ միայն միջազգային իրավունքի խախտման, այլ այնտեղ ապրող մարդկանց և նրանց իրավունքների ոտնահարման մասին»,- ասել է Մեդլին Մունը: