Ռուսաստանը՝ որպես Սիրիայի կառավարության դաշնակից, նույնպես պատասխանատու է Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումների համար. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությամբ, Ռուսաստանը՝ որպես Սիրիայի կառավարության դաշնակից, նույնպես պատասխանատու է վերջերս Գուտայում տեղի ունեցած քիմիական հարձակումների համար: Սակայն Մերկելը նշել է, որ ցանկանում է շարունակել բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ:
«Քիմիական զենքով հարձակման կապակցությամբ, որը տեղի էր ունեցել Սիրիայում, պետք է ասել, որ Ռուսաստանը՝ որպես Ասադի դաշնակից, կիսում է պատասխանատվությունը, բայց, այնուամենայնիվ, կարևոր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը», – ասել է Մերկելը:
Մամլո ասուլիսի ժամանակ, որը նա անց է կացրել իր նոր զելանդացի գործընկերոջ հետ միասին, Մերկելը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը կայանալու է մոտ ապագայում, սակայն կոնկրետ ամսաթիվը անհայտ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan