Ռուսական ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքը, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել
Ռուսական ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքը, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են ուսումնական հաստատություն և բնակելի շենքեր։
Լիսակը քաղաքացիներին հորդորում է մնալ անվտանգ տարածքներում։
Կրիվի-Ռիհի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը նշում է, որ երեք մարդ վիրավորվել է, նրանց վիճակը ծանր է։