Ռուսական բանակը հարձակվել է Պոլտավայի մարզում գտնվող «Նավտոգազի» ենթակառուցվածքների վրա
Ռուսական բանակը հարձակվել է Պոլտավայի մարզում գտնվող «Նավտոգազի» ենթակառուցվածքների վրա

Ռուսական բանակը հարված է հասցրել «Նաֆտոգազի» ենթակառուցվածքներին Պոլտավայի շրջանում։ Հոկտեմբեր ամսում սա գազային ենթակառուցվածքի վրա իրականացված արդեն յոթերորդ հարձակումն է։ Այս մասին հաղորդում է «Նաֆտոգազ» խումբը։

Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ հարձակումը նպատակային էր, իսկ թիրախավորված օբյեկտները ռազմական նշանակություն չունեն։

«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել՝ դա ամենակարևորն է։ Հարվածի վայրում աշխատում են մասնագետներ՝ գնահատում են հետևանքներն ու սկսում վերականգնման աշխատանքները։ Ռուսական կողմը հարվածում է օբյեկտների, որոնք որևէ ռազմական նշանակություն չունեն», – նշել է ընկերության վերահսկողական խորհրդի նախագահ Սերգեյ Կորեցկին։

Կորեցկու խոսքով՝ ռուսական հարձակումների միակ նպատակն է ուկրաինացիներին թողնել առանց գազի և ջեռուցման։