Ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու
Ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու

Ռուս զինվորականները «սահմանի» անօրեն հատման մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում:

Ձերբակալվածները Կասպիի մունիցիպալիտետի Օկամ գյուղի բնակիչներ են:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, ռուս զինված անձինք նրանց ձերբակալել են Ախալգորիի մերձակայքում, անտառում:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, գործարկվել է թեժ գիծ և տեղեկությունն արդեն փոխանցվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: