Ռուս զինվորականները «սահմանի» անօրեն հատման մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում:
Ձերբակալվածները Կասպիի մունիցիպալիտետի Օկամ գյուղի բնակիչներ են:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, ռուս զինված անձինք նրանց ձերբակալել են Ախալգորիի մերձակայքում, անտառում:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, գործարկվել է թեժ գիծ և տեղեկությունն արդեն փոխանցվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: