Ռուս զինվորականները Արցևի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու
Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, օկուպացված Արցևի գյուղի տարածքում ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու, որը Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ է: Այս մասին առաջին ալիքին ասել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից:
ՊԱԾ-ի լրատվությամբ, ձերբակալվածը գտնվում է Ցխինվալի մեկուսարանում:
Վրաստանի քաղաքացուն մեղադրում են այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ: ՊԱԾ-ի լրատվությամբ գործում է թեժ գիծ և միջադեպի մասին տեղեկացված է եվրամիության դիտորդական առաքելությունը: