Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում մարտի 28-ից 30-ը
Մարտի 28-ից 30-ը Թուրքիայում տեղի կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների հերթական փուլը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Այսօր բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որն անցկացվել է տեսաֆորմատով, որոշվել է, որ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում մարտի 28-ից 30-ը»,- ասել է Արախամիան։