Ռուս Հակերները չեն միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին կամ Ամերիկայի այլ ներքին գործերին. Վլադիմիր Պուտին
Ռուս Հակերները չեն միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին կամ Ամերիկայի այլ ներքին գործերին ,- այս մասին ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով, այս տեղեկատվությունն ուղղված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փչացմանը:
«Ինչու այս անգամ ռուս հակերները չօգնեցին Թրամփին: Սա ձեր կողմից հարց չէ, դա սադրանք է: Սա ուղղված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փչացնելուն: Սա է պատճառը, որ նրանք չեն ճանաչում Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի լեգիտիմությունը, ներքին քաղաքականության պատճառով: Այս հասկացությամբ, Ռուսաստան-Ամերիկայի հարաբերություններն դարձել են Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության պատանդ: Ես կարծում եմ, որ դա նրանց համար վատ է, բայց դա նրանց ընտրությունն է, թող անեն այն, ինչ ուզում են», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինի խոսքով, Ռուսաստանում կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեծ աջակցություն ունի երկրի ներսում և չի նախատեսում հեռանալ քաղաքական կյանքից:
Պուտինի խոսքով, Ռուսաստանն ակնկալում է, որ Բայդենի նախագահության ընթացքում որոշ խնդիրներ ԱՄՆ-ի հետ կլուծվեն: