Ռուս բռնազավթիչների կողմից առևանգված, Զուգդիդիի մունիցիպալիտետի Շամգոնա գյուղի բնակիչ, Գելա Ռոստոբաիան ազատվել է:
Գելա Ռոստոբաիայի ազատագրման լուրը առաջին ալիքի մոտ հաստատել են պետական անվտանգության ծառայությունից:
Գերատեսչությունում հայտարարում են, որ փաստի առընչությամբ տեղեկացված էր Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչպես նաև գործում էր թեժ գիծ:
Ռուս բռնազավթիչները Զուգդիդիի մունիցիպալիտետի Շամգոնա գյուղի բնակիչ, 40 ամյա Գելա Ռոստոբաիային առևանգել էին երեկ երեկոյան: Տարածված լրատվությամբ, նրան ձերբակալել են այն ժամանակ, երբ ձուկ էր բռնում Էնգուրի գետի ափին: