Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

18:10, 02.01.2025

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։

Երկու երկրները վերացրել են ցամաքային սահմանների հսկողությունը և միացել դաշինքին, որի քաղաքացիները կարող են ճանապարհորդել առանց անձնագրային հսկողության։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Շենգենյան գոտուն անդամակցությունը հրավառությամբ են նշել Բուլղարիայի սահմանային կետում, որտեղ Բուլղարիայի և Ռումինիայի ներքին գործերի նախարարները խորհրդանշական կերպով բացել են Դանուբ գետի Բարեկամության կամրջի պատնեշը։

Անցումը միջազգային առևտրի տարանցման կարևոր կետ է։

«Սա պատմական պահ է։ Կարելի է առանց սահմանների ճանապարհորդել հարավից հյուսիս, Հունաստանից՝ Ֆինլանդիա, իսկ արևմուտքից՝ Պորտուգալիա»,- ասել է Բուլղարիայի վարչապետ Դիմիտար Գլավչևը։

Նմանատիպ