«Ռոյթերս» – Գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 14 ուկրաինացի զինծառայող

20:59, 02.09.2022

Գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 14 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Ուկրաինայի ռազմագերիների համակարգման կենտրոնի վրա։

Կենտրոնը չի նշում ազատ արձակվածների անունները։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ազատ արձակվածների թվում կա մեկ սպա և մեկ բժիշկ։

Բացի այդ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, զինվորներին ռուսները գերել էին մայիսի վերջին։

Նմանատիպ