Ռոբերտ Փիցոն քննարկում է Ուկրաինայի դեմ պատասխան միջոցները, այդ թվում՝ Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիներին աջակցության զգալի կրճատումը

11:01, 03.01.2025

Սլովակիան դիտարկում է Ուկրաինայի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը՝ ռուսական գազի տարանցման դադարեցման պատճառով,- հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Փիցոն։

Փիցոն Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցումն անվանել է «Զելենսկու դիվերսիա» և նշել, որ դրա պատճառով իր երկրի կորուստը տարեկան կկազմի 500 միլիոն եվրո։ Նրա խոսքով՝ հունվարի 7-ին Սլովակիայի կառավարության ներկայացուցիչները կքննարկեն տարանցման դադարեցման հարցը։

Բրյուսելում բանակցություններից հետո Սլովակիայի վարչապետը նախատեսում է կոալիցիոն խորհուրդ գումարել, որին կհաջորդի նախարարների կաբինետի նիստը, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի դեմ համապատասխան պատասխան միջոցները։ Սլովակիայի վարչապետը նշել է, որ Սլովակիայի համար ստեղծված իրավիճակից միակ ելքը գազի տարանցման վերականգնումն է կամ փոխհատուցումը։

«Սմեր» կուսակցության անունից հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք կոալիցիայում քննարկել և պայմանավորվել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման, ինչպես նաև Սլովակիայի տարածքում Ուկրաինայի քաղաքացիների աջակցության էական կրճատման շուրջ,- ասաց Փիցոն։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Կիևը դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա։

Նմանատիպ