Ռոբերտ Ֆիցո. Վլադիմիր Պուտինը Սլովակիային խոստացել է, որ «Գազպրոմը» պայմանագրով գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ կգտնի

18:15, 10.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սլովակիային խոստացել է, որ «Գազպրոմը» պայմանագրով գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ կգտնի,- ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ըստ Ֆիցոյի՝ գազի մի մասը կարող է մատակարարվել Թուրքիայի տարածքով, Հարավային հոսքով, մի մասը՝ Արևմտյան Եվրոպայից։

«Մենք կարող ենք դրա մի մասը ստանալ «Հարավային հոսքի» միջոցով, սակայն առայժմ ունենք պաշարներ, Սլովակիայի սպառումն ապահովված է։ Նախագահ Պուտինը մեզ երաշխավորել է, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները՝ դուր է գալիս ընդդիմության պարոնին, թե ոչ, քանի որ երբ տեսնում ես Ռուսաստանը, տեսնում ես սատանա, ուրիշ ոչինչ: Ռուսաստանը միշտ էլ վստահելի գործընկեր է եղել էներգակիրների մատակարարման առումով», – ասել է Ֆիցոն խորհրդարանական կոմիտեի առջեւ իր ելույթում։

Ուկրաինայի իշխանությունը հունվարի 1-ից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը։ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 22-ին Մոսկվայում էր և Վլադիմիր Պուտինի հետ խոսեց Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման մասին։

Նմանատիպ