Reuters. Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է իր այցը Ուկրաինա, Քիթ Քելլոգը Կիև կժամանի ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո
Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգը հետաձգել է իր այցը Ուկրաինա։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Քելլոգի այցն Ուկրաինա նախատեսված էր հունվարին, սակայն հայտնի չէ, թե ինչն է եղել հետաձգման պատճառը։
Ըստ «Reuters»-ի աղբյուրների՝ Քելլոգը Կիև կմեկնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, թեև այցի կոնկրետ ժամանակը դեռ որոշված չէ։
Հիշեցնենք, որ «Reuters» դեռ դեկտեմբերին գրել էր, որ հունվարի սկզբին Քելլոգը կայցելի Կիև և եվրոպական մի շարք այլ քաղաքներ։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։