Reuters. Ճապոնիայի արտգործնախարարը կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

15:38, 11.01.2025

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան հունվարի 20-ին կմասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը,- հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին երդմնակալությանը հրավիրել է Թրամփի թիմը։

Տակեշի Իվայան կլինի Ճապոնիայի կաբինետի առաջին անդամը, ով կմասնակցի ԱՄՆ նախագահի երդմնակալությանը:

Աղբյուրի համաձայն՝ Իվայան հույս ունի հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թրամփի ընտրյալ Մարկո Ռուբիոյի հետ Ամերիկա կատարած այցի ընթացքում։

Նմանատիպ