Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ Զապորոժիեյի ատոմակայանի հարցում
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ Զապորոժիեյի ատոմակայանի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է միջնորդի դեր խաղալ Զապորոժիեյի ատոմակայանի հարցում։ Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով Թուրքիայի նախագահի գրասենյակի վրա, այս մասին Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Վլադիմիր Պուտինին։

Թուրքական կողմի տվյալներով՝ երկու երկրների նախագահները քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել, ըստ ծրագրի, շարունակել Թուրքիայում Աքույյու ատոմակայանի շինարարությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են այս հարցերը մանրամասն քննարկել Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։