Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ վերջին անգամ նախագահական ընտրություններին կառաջադրվի 2023 թվականին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ վերջին անգամ նախագահական ընտրություններին կառաջադրվի 2023 թվականին։ Այս հայտարարությունը Թուրքիայի ղեկավարն արել է Սամսուն քաղաք կատարած այցի ժամանակ։
«Հուսով եմ, որ 2023 թվականին մենք կսկսենք թուրքական դարի կառուցումը այն ուժով, որը ստացել ենք մեր ժողովրդի աջակցությամբ և վերջին անգամ մեր անունով»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, նա այդ ժամանակ էստաֆետը կփոխանցի երիտասարդներին։
Իր ելույթում Էրդողանը ասել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիային դարձրել է առաջատար խաղացող համաշխարհային ասպարեզում։