Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին վերադարձրել է իրեն ուղղված նամակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփին անձամբ է վերադարձրել նամակը, որում ԱՄՆ-ի նախագահը նրան կոչ է անում, «չլինել հիմար»: Այս մասին Էրդողանը հայտարարել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ անցկացված մամլո ասուլիսին: Նշված նամակի առնչությամբ ԱՄՆ-ի նախագահը մեկնաբանություն չի արել:
Դոնալդ Թրամփը Թուրքիայի առաջնորդին նամակ էր ուղարկել հոկտեմբերին: Նամակում ԱՄՆ-ի նախագահն Էրդողանին կոչ էր անում, չսկսել ռազմական գործողություն Սիրիայում:
«Պատմությունը քո նկատմամբ հանդուրժող կլինի, եթե դա ճիշտ և մարդասիրական ձևով անել: Նրա համար դու մշտապես կմնաս սատանա: Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար:»,- դիմում է Դոնալդ Թրամփը Էրդողանին:
Ինչպես տեղեկացնում էր Բիբիսին, նամակն ընթերցելուց հետո Էրդողանն այն նետել էր աղբը: