Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդին:

Թուրքիայի նախագահը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահամ Մաշալյանին ուղղված նամակում «ցավակցել է Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված հայերի և Օսմանյան կայսրության բոլոր բնակիչների սերունդներին»:

«Մենք երբեք թույլ չէինք տվել և թույլ չէինք տա որևէ քաղաքացու նկատմամբ ցուցաբերել խտրական վերաբերմունք՝ հավատքի կամ ինքնության համար»,- գրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք թույլ չենք տա, որ այն օղակները հասնեն իրենց նպատակներին, որոնք փորձում են պատմական իրականությունը վերածել թշնամանքի և անտեսել Անատոլիայի սրտում ծնված մեր միասնությունը»,- գրում է Թուրքիայի նախագահը: