Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցել է Նիկոլաս Մադուրոյին, այն բանից հետո, ինչ ընդիմության լիդեր, Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է ժամանակավոր նախագահ:
Այս մասին սոցիալական ցանց «թվիթերում» գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը:
«Մեր նախագահը Թուրքիայի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին և ասել ՝ «Իմ եղբայր, Մադուրո, պինդ եղիր, մենք ձեզ հետ ենք»»,-գրել է Իբրահիմ Կալինը:
Հունվարի 23-ին Կարակասում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին, ընդիմության լիդեր Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահ: Երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում նրան արդեն ճանաչել են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Էկվադորը, Պարագվայի, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան և Վրաստանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan