Ռեջեփ Թայիփ Էրդողան. Բենիամին Նեթանյահուն միակն է, ով մեղավոր է Մերձավոր Արևելքում լարվածության վերջին սրման համար
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Բենիամին Նեթանյահուն միակն է, ով մեղավոր է Մերձավոր Արևելքում լարվածության վերջին սրման համար

Մերձավոր Արևելքում վերջին լարվածության սրման միակ մեղավորը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իսրայելը փորձում է տարածաշրջանային հակամարտություն հրահրել, և նրա հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա վերջին կաթիլն էր»,- ասել է Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Էրդողանը, նոր տարածաշրջանային հակամարտությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են Գազայում «դաժանությունն ու ցեղասպանությունը»:

Մինչդեռ Թուրքիայի նախագահը քննադատել է Արևմուտքին Իրանի հարձակումն Իսրայելի վրա, բայց ոչ Իսրայելի կողմից Իրանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտելու համար:

Ի գիտություն, Իսրայելի դեմ գործողությունն Իրանում անվանել են «ճշմարիտ պատասխան»։ Թեհրանի խոսքով՝ ապրիլի 13-ի հարձակումը Իրանի պատասխանն էր ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը, որի ժամանակ զոհվել էին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ։