ՌԴ ՊՆ-ն հաստատում է, որ Չապլինոյի երկաթուղային կայարանի հրթիռային հարձակումն իրականացրել է ռուսական բանակը
ՌԴ ՊՆ-ն հաստատում է, որ Չապլինոյի երկաթուղային կայարանի հրթիռային հարձակումն իրականացրել է ռուսական բանակը, թեև միաժամանակ Մոսկվան պնդում է, որ ոչնչացվել է ռազմական էշելոն։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավելի քան 200 ուկրաինացի զինծառայող է զոհվել, 10 միավոր տեխնիկա ոչնչացվել։
Նրանց տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Իսկանդեր» տեսակի հրթիռով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունը հայտարարում է, որ Դնեպրոպետրովսկում «Չալպիլոն» երկաթուղային կայարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 25 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Կիևում զինվորականների շրջանում զոհերի մասին ոչինչ չեն ասում։