ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում Սերգեյ Շոյգուն նախարարությունում նիստ է վարում

14:16, 26.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահում հանդիպումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 26-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն։

Նշենք, որ մինչ այդ լրատվամիջոցներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր Սերգեյ Շոյգուի «անհետացումը» հանրային տարածքից։ Իսկ երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն սոցցանցում գրել է, որ Շոյգուի՝ հասարակական տարածքում չներկայանալու պատճառը սրտի կաթվածն է։

Սակայն, ինչպես նշում է Շոյգուն տեսագրության մեջ, իր գերատեսչությունը լիովին կատարում է զինված ուժերի անձնակազմի հանդեպ ունեցած սոցիալական պարտավորությունները։ Հրապարակված տեսանյութում նախարարը նշում է, որ իշխանությունը ծրագրում է կատարել պաշտպանության պետական ​​պատվերներ, և չնայած պատժամիջոցներին, պետական ​​պայմանագրերի կատարման մակարդակը 85 տոկոս է։

«Հաշվի առնելով հատուկ ռազմական գործողությունը՝ այս տարի անհրաժեշտ է պահպանել բանակին խոստումնալից սպառազինությունների մատակարարման ներկայիս տեմպերը՝ ներառյալ ռոբոտային համալիրներ, տեղեկատվական ապահովումը և ռադիոէլեկտրոնային պատերազմի հնարավորությունները, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումը»,- ասացում է Շոյգուն:

Նմանատիպ