«Ռամշտեյն» խմբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի 9-ին, ըստ առկա տեղեկությունների՝ այն կգլխավորի Լլոյդ Օսթինը
19 March 2024, Rhineland-Palatinate, Ramstein-Miesenbach: Lloyd Austin (l), US Secretary of Defense, and Rustem Umjerow, Minister of Defense of Ukraine, attend the meeting of the US-led Ukraine Contact Group at Ramstein Air Base. Numerous defense ministers and high-ranking military officers will once again discuss further support for Ukraine in the war against Russia on Tuesday. Photo: Uwe Anspach/dpa (Photo by Uwe Anspach/picture alliance via Getty Images)
Ուկրաինայի հարցով «Ռամշտեյն» խմբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի 9-ին։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կվարի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Սա կլինի այս ձևաչափով անցկացվող 25-րդ հանդիպումը։
Հիշեցնենք, որ «Ռամշտեյն» ձևաչափը ստեղծվել է ԱՄՆ-ի հովանու ներքո՝ 2022 թվականին Ուկրաինային ռազմական աջակցությունը համակարգելու համար։ Այն միավորում է աշխարհի ավելի քան 50 երկիր։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը վերջերս հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք կպահպանվի շփման խմբի ձեւաչափը։