Ռաֆայել Նադալը հաղթել է Աբու Դաբիի մրցաշարում
Ռաֆայել Նադալը հաղթել է Աբու Դաբիի մրցաշարում

Աբու Դաբիում ավարտվեց թենիսի ցուցադրական մրցաշարը, որը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալը: Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը երեք ժամ 15 րոպեում 6: 7 (3), 7: 5, 7: 6 (3) հաշվով հաղթել է հույն Ստեփանոս Ցիցիպասին:

Առաջին սեթում Ցիցիպասը հաղթել է  թայ-բրեյքում: Երկրորդ սեթը կրկին լարված էր, սակայն Նադալը բաց չի թողել իր շանսը և այն ավարտել է 7:5 հոգուտ իրեն: Նույն պատկերն էր նաև երրորդ սետում: Վերջնական հաշվով Նադալը ավելի հզոր էր և մրցաշարն ավարտեց իր հաղթանակով:

Ռաֆայել Նադալը Աբու Դաբիի մրցաշարում հաղթել է հինգերրորդ անգամ և այս ցուցանիշով նա գերազանցում է բոլորին: Նշենք, որ կիսաեզրափակիչում Նադալը երկու սետում հաղթել է Կարեն Խաչանովին, իսկ Ցիցիպասը երեք սետում Նովակ Ջոկովիչին:

Մինչ եզրափակիչը տեղի ունեցած երրորդ տեղի համար հանդիպմանը 7:5, 6:3 հաշվով Կարեն Խաչանովին հաղթել է Նովակ Ջոկովիչը