2021 թվականի ՈՒիմբլդոնը, հնարավոր է անց կացվի առանց հանդիսատեսի
2021 թվականի ՈՒիմբլդոնը, հնարավոր է անց կացվի առանց հանդիսատեսի

«Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները քննարկում են 2021 թվականի առաջնությունն առանց հանդիսատեսի անցկացնելու տարբերակը: Այս մասին գրում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Կազմակերպիչները մտածում են նաև մրցաշարն անց կացնել տրիբունաների լրիվ կամ մասնակի լրացման ձևով: «Մեծ սաղավարտի» առաջնության ձևաչափը կախված է Մեծ Բրիտանիայի կառավարության և առողջապահական մարմինների դիրքորոշումից:

Այս տարի Ուիմբլդոնը առաջին անգամ չի անցկացվել 1945 թվականից ի վեր, որի պատճառը կորոնավիրուսն էր:

2021 թվականին մրցաշարն անց է կացվելու հունիսի 28-ից հուլիսի 11-ը: