Պուտինը Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն «ահաբեկչություն» է որակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն:
Նա հատուկ ծառայության աշխատակիցներին հրահանգել է հանցագործներին ձերբակալելու դեպքում գործել օրենքի շրջանակում, սակայն իրավապահ մարմինների կյանքին սպառնալիք ներկայացնելու դեպքում նրանց չեզոքացնել տեղում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պերեկրյոստոկ» հանրախանութում պայթյուն էր որոտացել։
Շենքից տարհանվել էր շուրջ 70 մարդ: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնցից 8-ը գտնվում են հիվանդանոցում։