Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուիչդեմոնը կրկին առաջադրվել է տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հունվարի 22-ին խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է կատալոնական խորհրդարանի նոր նախագահ Ռոժե Տորենտը, փոխանցում է DW-ն:
Խորհրդարանը Պուչդեմոնի առաջադրմանը կողմ կամ դեմ պետք է քվեարկի մինչև հունվարի 31-ը:
Հիշեցնենք, որ Պուչդեմոնը և Կատալոնիայի կառավարության ևս 4 նախկին խորհրդականներ, որոնց դեմ Իսպանիայում մեղադրանքներ են առաջադրված, 2 ամիս առաջ մեկնել էին Բելգիա: Այդ ժամանակից ի վեր Պուչդեմոնը Բելգիայի տարածքը չէր լքել:
Իսպանիայի դատախազությունն իր հերթին դիմել էր երկրի գերագույն դատարանին Կառլես Պուչդեմոնին կալանավորելու եվրոպական օրդեր տալու խնդրանքով, որը հունվարի 22-ին Բելգիայից Դանիա է մեկնել՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարնում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է իսպանական շրջանի ապագային:
Հեղինակ -
Edgar Barsegyan