Փոխզիջումը այն հարցով, որ անց կացվեն արտահերթ ընտրություններ, անթույլատրելի է, անհիմն է և դեմ է հասարակության մեծամասնության կարծիքին և այն արդյունքին, որը մեր գործընկերները և միջազգային մակարդակով բոլոր կազմակերպությունները գնահատել են, որպես արդար. Գիա Վոլսկի
Փոխզիջումը այն հարցով, որ անց կացվեն արտահերթ ընտրություններ, անթույլատրելի է, անհիմն է և դեմ է հասարակության մեծամասնության կարծիքին և այն արդյունքին, որը մեր գործընկերները և միջազգային մակարդակով բոլոր կազմակերպությունները գնահատել են, որպես արդար. Գիա Վոլսկի

Հաջորդ շաբաթվա առաջիկա օրերին տեղի կունենա մեծամասնության և ընդդիմության հանդիպումը, հարցը, իհարկե նույնն է: Արտահերթ ընտրությունների անցկացման հարցում փոխզիջումն անթույլատրելի է, անհիմն և հակասում է հասարակության մեծ մասի կարծիքին և այն արդյունքներին, որոնք մեր գործընկերները և միջազգային մակարդակի բոլոր կազմակերպությունները գնահատեցին արդար,- այս մասին հայտարարել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիլա Վոլսկին:

«Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից զիջումներին, ես դա չէի անվանի զիջում, քանի որ ոչ ոք չի ցանկանում գնալ քաղաքական գերեզման: Ես նկատի ունեմ երկրում ստեղծված ծանր իրավիճակը, նկատի ունեմ կովիդը և տնտեսության վրա նրա խիստ բացասական ազդեցությունը, պահանջում է կարծիքի պայքար, որպեսզի բյուջեն բախշենք պատշաճ և այս դեպքում այն ​​քաղաքական ուժը, որը կպակասի նման քննարկումից, մասնավորապես միջոցառումների ֆինանսավորման, պլանավորման և արտակարգ միջոցառումների մշակման գործում, բավականին վատ վիճակում կլինի, հատկապես, որ նրանց աջակցող հասարակությունը հենց նրանցից է պահանջում դա: Կարծում եմ, եթե այս գծով փոխզիջումներ թույլատրվեն, դա կլինի փոխզիջում, որը հաշվի է առնում ինչպես հասարակության մեծ մասի, այնպես էլ հասարակության համեմատաբար փոքր հատվածի շահերը»,- հայտարարել է Վոլսկին:

Ըստ նրա, եթե ընդդիմությունը հետ չվերցնի արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջը, դա նշանակում է, որ նրանք հրաժարվում են քննարկել այն խնդիրները, որոնք երկրի համար առաջնային են:

«Հուսով եմ, որ նրանք այլ կարծիք կունենան, երբ մենք կրկին նստենք բանակցությունների սեղանի շուրջ և երբ մեկ անգամ ևս կընդգծվի, թե ինչ է պահանջում ոչ միայն վրացական հասարակությունը քաղաքական սուբյեկտներից, այլ նաև մեր գործընկեր երկրները և կազմակերպությունները, քանի որ Վրաստանը հատկապես կարևոր է Եվրամիության  և ԱՄՆ-ի համար և այն միջազգային միջազգային կազմակերպությունների համար, որոնք ներգրավված են բարդ իրավիճակի կարգավորման հարցում: Ես չեմ ասում, որ քաղաքական սուբյեկտները պետք է գործեն միայն իրենց անունից և առաջնորդվեն իրենց շահերով: Սա ինձ հույս է տալիս, որ բանակցությունները վերջապես կկայանան և մենք կտեղափոխվենք խորհրդարան, մեր առճակատման կամ գործարար հարաբերությունների համար», – հայտարարել է Վոլսկին:

Գիա Վոլսկին նույնպես գնահատել է «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունը:

«Եթե միջազգային վարկանիշային աղյուսակում արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ որևէ կարծիք կա, միջազգային վարկանիշային աղյուսակում մենք ունենք բավականին ուժեղ և առաջադեմ դիրքեր, բայց դա չի նշանակում, որ բարեփոխումների գործընթացը չպետք է շարունակվի: Այս ոլորտում օրենսդրությունը հետագա ճշգրտման վերաբերյալ ցանկացած հետաքրքիր առաջարկ անպայման ընդունելի կլինի, գոնե քննարկման համար», – հայտարարել է Գիա Վոլսկին: