Փոխվել են Վրաստանից Թուրքիա սահմանը հատելու կանոնները
Փոխվել են Վրաստանից Թուրքիա սահմանը հատելու կանոնները

Թուրքիան Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու կանոնակարգում փոփոխություններ է մտցրել:

Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Բաթումիում Թուրքիայի հյուպատոսության պաշտոնական կայքէջում:

Փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հունվարի մեկից Թուրքիայի սահմանը հատելու և տարածքում նույնիսկ մի քանի ժամով մնալու դեպքում, այն կգրանցվի որպես մեկ օրացույցային օր:

Վրաստանի քաղաքացիները Թուրքիայում 180 օրվա կտրվածքով իրավունք ունեն մնալ 90 օր: 90 օրից ավել մնալու դեպքում, նրանց անհրաժեշտ կլինի ստանալ բնակության իրավունք: