Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով մեկ պացիենտ
Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով մեկ պացիենտ

Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով 47-ամյա տղամարդ:

Պացիենտը Սենակիից է: Հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլու հայտարարությամբ, նա ունի ջերմություն և շնչառական ախտանշաններ:

Պացիենտը գտնվում է մեկուսացված խցիկում:

«47-ամյա տղամարդն ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նրա կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա՝ «PCR» թեստավորման համար: Պատասխանը հայտնի կդառնա քիչ ուշ»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: