Փորձագետների կողմից մշակվում է տրանսպորտի հատակագիծը, որի հիմնական նպատակն է բարելավել տրանսպորտային կապը Թբիլիսիի և Ռուսթավիի միջև. Մաիա Բիթաձե
Փորձագետների կողմից մշակվում է տրանսպորտի հատակագիծը, որի հիմնական նպատակն է բարելավել տրանսպորտային կապը Թբիլիսիի և Ռուսթավիի միջև. Մաիա Բիթաձե

Ասիայի զարգացման բանկի փորձագետների կողմից մշակվում է տրանսպորտի գլխավոր հատակագիծը,  որի հիմնական նպատակն է բարելավել տրանսպորտային կապը Թբիլիսիի և Ռուսթավիի միջև,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաիա Բիթաձեն:

Ինչպես նա նշել է, մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում նա Թբիլիսիի քաղաքապետից ստացել է հանձնարարություն, հաշվարկել, թե կոնկրետ ինչ ֆինանսներ և ենթակառուցվածքային աշխատանքներ են անհրաժեշտ, Թբիլիսիի և Ռուսթավիի միջև մունիցիպալ տրանսպորտի երթևեկության համար:

«Շատ կարևոր է ապահովել կապը Թբիլիսիի և Ռուսթավիի միջև, դա կլինի շատ հարմարավետ: Գտնում ենք, որ ավտոբուսների պարկի թարմացման գործընթացում, կգնենք ևս 100 միավոր 12 մետրանոց և մոտ 200 հատ 18 մետրանոց ավտոբուս: Գնման ընթացակարգը մենք կսկսենք այս տարի: Քաղաքապետի այսօրվա հանձնարարությունն այն էր, որ ճշգրիտ հաշվառկենք, թե քանի ավտոբուս կլինի անհրաժեշտ, որպեսզի ապահովվեն ամենօրյա փոխադրումները: Ասիայի զարգացման բանկի կողմից պատրաստած Թբիլիսիի տրանսպորտային հատակագծի քննարկման ժամանակ խոսքը վերաբերելու է Թբիլիսիի և Ռուսթավիի միջև տրանսպորտի մորացված մոդելի մասին, որտեղ մեծ մասը տրամադրված է ավտոբուսներին, իհարկե, երթուղային տաքսիների հարցը նույնպես կարևոր է, սակայն ուղևորների վերաբերյալ նորմերը սահմանվում են մայրաքաղաքի կողմից», – ասել է  Մաիա Բիթաձեն: