Փոքր և միջին բիզնեսը պետք է լինեն Վրաստանի էկոնոմիկայի զարգացման գլխավոր լոկոմոտիվը
Փոքր և միջին բիզնեսը պետք է լինեն Վրաստանի էկոնոմիկայի զարգացման գլխավոր լոկոմոտիվը

Հավատում ենք, որ հենց փոքր և միջին բիզնեսը պետք է լինեն Վրաստանի էկոնոմիկայի զարգացման գլխավոր լոկոմոտիվը,- այս մասին Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն հայտարարել է մանր ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ծանոթացնում է հարկային համակարգում նախատեսված նախաձեռնությունները:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն, բարեփոխումը, որն սկսում է Վրաստանի կառավարությունը, ոչ միայն տնտեսական բարեփոխում է, այլ Վրաստանում կյանքի բարելավման համար արված կարևոր քայլ:

Նրա խոսքով, ընթանում են աշխատանքներ վեց նախաձեռնությունների շուր, որոնք կօգնեն ձեռնարկատերերին, որպեսզի էկոնոմիկայում ավելանա փոքր և միջին բիզնեսի բաժինը:

«Մենք առավելագույնս շահագրգռված ենք, որպեսզի հաշվի առնենք յուրաքանչյուր նախաձեռնություն: Հավատում ենք, որ հենց փոքր և միջին բիզնեսը պետք է լինեն Վրաստանի էկոնոմիկայի զարգացման գլխավոր լոկոմոտիվը»,- հայտարարել է նախարարը: