«Փի Սի ԱՐ» թեստի բացասական պատասխանով այսօրվանից Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ:
Այցելուների ընդունելու կապակցությամբ կարգավորումների մեղմացման մասին օրոշումն, ընդունվել է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ աշխատող միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները օդային ճանապարհով կարող էին մուտք գործել Վրաստան, միայն «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանով, այսօրվանից ավելացել են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս:
Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, ապա այս փուլում ներկայիս ռեժիմը կպահպանվի: