Փենսիլվանիան ընտրությունների արդյունքները հաստատել է Ջո բայդենի և Կամալա Հարիսի օգտին
Փենսիլվանիայի նահանգի պետքարտուղարությունը, ընտրությունների արդյունքները հաստատել է Ջո Բայդենի և Կամալա Հարիսի օգտին: Այս մասին նահանգի նահանգապետ Թոմ Վուլֆը գրել է իր «Թվիթերի» միկրոբլոգում:
«Այսօր նահանգի պետքարտուղարությունը Փենսիլվանիայում նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները հաստատել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի օգտին», – գրել է Վուլֆը:
Նահանգապետը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր մասնակցել են արդար և ազատ ընտրությունների վարչարարությանը:
Սակայն, ինչպես գրում է «Ֆոքս նյուսը», Փենսիլվանիա նահանգում ընտրությունների արդյունքները հաստատվել են ՝ չնայած այն հանգամանքին, որ Դոնալդ Թրամփը դատական հայցով բողոքում էր դաշնային դատարանի որոշման դեմ: