Այսօր վերահաշվարկի կենտրոններում կվերահաշվարկվեն քվեաթերթիկները. ԿԸՀ
Այսօր վերահաշվարկի կենտրոններում կվերահաշվարկվեն քվեաթերթիկները. ԿԸՀ

Այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն անցկացրել են իրենց նիստերը և օրենքով սահմանված կարգով, պատահական ընտրանքով, առանձնացրել են յուրաքանչյուր ընտրատարածքի այն տեղամասերը, որոնց արդյունքները պետք է վերահաշվարկվեն,- այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

Նրա խոսքով, վերահաշվարկի գործընթացին կարող են մասնակցել և հետևել լիազորված անձինք։

«Երեկ ԿԸՀ-ի նախագահը դիմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ պարտադիր հինգ տեղամասի փոխարեն յոթ-յոթ ընտրատեղամաս բացահայտելու նախաձեռնությամբ ու առաջարկությամբ։ Վերահաշվարկի գործընթացը կսկսվի այսօր ժամը 17:00-ին վերահաշվարկի կենտրոններում և իհարկե ապահովելու ենք այս գործընթացի հրապարակայնությունն ու տեսագրումը։ Վերահաշվարկի գործընթացին կարող են մասնակցել և հետևել լիազորված անձինք՝ դիտորդներ, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ։ Կոչ ենք անում նրանց, օրենքով սահմանված կարգով իրականացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, աջակցել ընտրական վարչությանը՝ վերահաշվարկի գործընթացը հանգիստ և կառուցողական միջավայրում անցկացնելու հարցում։ Վերահաշվարկի կենտրոններում ամբողջությամբ հաշվի կառնվեն առողջության անվտանգության համար անհրաժեշտ կովիդ կանոնակարգերը։ Մշակված տվյալները, ինչպես նաև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացի տեսագրությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասանելի կլինեն ԿԸՀ-ի պաշտոնական կայքում։ Նաև նշում եմ, որ քանի որ Կրծանիսիի ընտրատարածքում քվեարկությունն անցկացվել է էլեկտրոնային տեխնոլոգիայի կիրառմամբ, վերահաշվարկ չի կայանա»,- ասել է Իոսելիանին։