Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեն ընտրողներին ներկայացրել է կոալիցիոն կառավարությունը
Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեն ընտրողներին ներկայացրել է կոալիցիոն կառավարությունը

Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեն ընտրողներին ներկայացրել է կոալիցիոն կառավարությանը։ Հաղթանակի դեպքում փոխքաղաքապետի պաշտոնները կզբաղեցնեն՝ Անա Նացվլիշվիլին, Իմեդա Կլդիաշվիլին, Ռևազ Չոմախիձեն և Թեմուր Ցամցիշվիլին։

Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Խաթիա Դեկանոիձեն հանդիպմանը դիմեց ընտրողներին և ներկայացրեց քաղաքի զարգացման ծրագիրը:

Դեկանոիձեի խոսքով, Քութայիսին եվրոպական քաղաք է, որն արժանի է զարգացման։

«Ես կլինեմ Քութայիսիի յուրաքանչյուր քաղաքացու խոսքը, գործը և ձայնը: Մենք Քութայիսիին կվերադարձնենք խորհրդարանական մայրաքաղաքի կարգավիճակը: Հաղթանակի դեպքում երեխաներին դպրոցում կերակրելը կլինի անվճար, ծնողի համար այլևս ամենօրյա հոգսեր չեն լինի: Նաև Քութայիսին կլինի առաջին քաղաքը, որտեղ կընտրեն շերիֆ, Քութայիսին կունենա ամենաթափանցիկ բյուջեն։ Քութայիսին կլինի տարածաշրջանային մշակույթի կենտրոն», – ասել է Դեկանոիձեն:

Թողնել մեկնաբանություն