Փաստորեն, Դաթո Սարալիձեին սպանող անձը պարզված չէ. Փաստաբան
Փաստորեն, Դաթո Սարալիձեին սպանող անձը պարզված չէ. Փաստաբան

Դաթո Սարալիձեին սպանող անձը փաստորեն պարզված չէ,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի, Լևան Դադունաշվիլու ընտանիքի փաստաբանը Իզո Մաղլակելիձեն՝ դատարանի այսօրվա որոշումը հայտարարելուց հետո:

«Լևանի գործով, ինչպես սպասում էինք եղավ մեղադրական դատավճիռ այն անձի նկատմամբ, ում մեղադրանք էր ներկայացված: Ինչ վերաբերում է Դաթոյի գործին, այդ մասով կան հարցեր: Դավիթը մասում ունենք բողոքի զգացում: Փաստորեն, Դաթոյին սպանող անձը պարզված չէ»,- ասում է փաստաբանը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունում երկու մեղադրյալներին դատավորը ճանաչել է մեղավոր: Անչափահասներից մեկը մեղադրվում է երկու անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Այդ անչափահասին դատավորը մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության փորձի մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանության մեջ: Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, նրա նկատմամբ մեղքը վերաորակավորվել է: Ինչպես Առաջին ալիքին մեկնաբանել են կողմերը, նա մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության փորձի համար: Նա մեղադրվում է մեկ անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Դատավորը պատիժը չի հայտարարել, այլ՝ միայն վերաորակավորումը:

Խորավայի փողոցում երկու դեռահասներին սպանել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: