Փաստաթղթում, որը պատրաստել է Մեծ Բրիտանիան նախքան ռուս դիվանագետներին վտարելը, խոսվում է նաև Վրաստանի մասին

«Կոմերսանտ» ռուսական հրատարակությունը հրապարակել է փաստաթուղթ, որը հրատարակության տեղեկությամբ, Մոսկվայում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանությունում արտասահմանյան երկրների դիվանագետներին է ներկայացվել մարտի 22-ին, ռուս դիվանագետների մասսայան վտարումից չորս օր առաջ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի մասին:

Ինչպես ասում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հոնսթմանը, նշված փաստաթուղթը դրդել է Մեծ Բրիտանիայի դաշնակիցներին ի նշան համերաշխության՝ վտարել ռուս դիվանագետներին: Ինչպես ասվել է շնորհահնդեսին, Ռուսաստանը առանց որևէ կասկածի մեղավոր է ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ:

Ներկայացված փաստաթղթի 5-րդ էջում բերված են Ռուսաստանի թշնամական գործողությունների օրինակներ, այդ թվում 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի միջամտությունը Վրաստանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հայտարարել է, որ այս պահի դրությամբ, ռուս դիվանագետների վտարման որոշում է կայացրել 25 երկիր: