Փարիզի Լիոնի երկաթուղային կայարանում դանակով զինված տղամարդը վիրավորել է երեք մարդու

14:53, 03.02.2024

Փարիզի երկաթուղային կայարաններից մեկում դանակով 3 մարդ է դանակահարվել։ Հարձակման մեջ կասկածվողին ոստիկանությունը ձերբակալել է դեպքի վայրում։

Միջադեպը տեղի է ունեցել Լիոնի կայարանում։ Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Վերջին ամիսներին Փարիզի հասարակական վայրերում դանակով հարձակման մի քանի դեպք է գրանցվել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերին Էյֆելյան աշտարակի մոտ, երբ երեք զբոսաշրջիկներ վիրավորվել են, մեկը՝ մահացու ելքով։ Իսկ անցյալ տարվա հունվարին Փարիզի կայարաններից մեկում դանակով զինված անձը վիրավորել էր վեց մարդու։

Նմանատիպ