Փարավանիի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Փարավանիի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է

Փարավանիի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի կմ 94-կմ 131 (Փարավանի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի երթեւեկությունը վերականգնվել է»,- նշվում է գործակալության տեղեկատվության մեջ։